Շիրակի մարզի Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործու…

📌 Շիրակի մարզի Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ պահանջների խախտումների պատճառով։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։
Տեսչական մարմնի իրականացրած ստուգման ընթացքում պարզվել է, որ դպրոցի սննդի օբյեկտի հատակի որոշ հատվածներում սալիկները կոտրված են եղել, պատերը չեն ունեցել հարթ մակերես և պատշաճ չեն պահպանվել։ Պատերին հայտնաբերվել է նաև բորբոս, ինչը խոչընդոտել է տարածքի պատշաճ մաքրմանն ու ախտահանմանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով