Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքը …

📌 Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքը մտահոգություն է հայտնել մի շարք համայնքներում թեկնածուների ձերբակալությունների և իրավապահ մարմինների գործողությունների թափանցիկության պակասի վերաբերյալ։
Դաշինքի տարածած հայտարարության համաձայն՝ վերջին երեք օրերին Ստեփանավանում, Եղեգնաձորում, Մեղրիում, Մարտունիում և Արթիկում արձանագրվել են թեկնածուների ձերբակալությունների և նախընտրական գրասենյակների խուզարկությունների դեպքեր։
«Անկախ դիտորդի» գնահատմամբ՝ դեռևս կուսակցությունների առաջադրման և քարոզարշավի սկզբնական փուլերում իրավապահների որոշ գործողություններ, թեև ակնհայտորեն կապված չեն եղել ընտրական գործընթացների հետ, ընկալվել են որպես անուղղակի ճնշում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով