🗳 Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում դրոշմանիշերի հետ կապված խնդիր կա. դրանց կեսի դեպքում արտաքին թաղանթը առանձնանում է դրոշմից։ Հանձնաժողովի անդամներն ի սկզբանե փորձել են հարցը լուծել սոսնձով, սակայն, ինչպես «Ինֆոքոմին» հայտնեց հանձնաժողովի նախագահը, ցուցում են ստացել ուղղակի առանձնացնել դրանք՝ առանց քվեաթերթիկներին փակցնելու փորձի։ Ագարակ բնակավայրի 25/16 ընտրատեղամասում ևս բարձրաձայնում են նույն խնդրի մասին։
📣 Նույն տեղամասում մեկ ծրարի վրա 2 դրոշմանիշ է փակցվել։ Ըստ գրանցամատյանի նշման՝ ընտրողը քվեախցիկից դուրս է եկել՝ առանց անհատական կտրոնը իր հետ վերցնելու, այդ իրավիճակում նրա քվեարկության ծրարի վրա դրոշմակնիք է փակցվել, բայց մինչեւ քվեատուփ գցելը՝ նրան հորդորել են գտնել կտրոնը։ Կտրոնը գտնելուց հետո անձը նորից է մոտեցել կնիքը փակցնելու, ստացվել է՝ երկու դրոշմանիշ է եղել նրա ծրարի վրա, եւ այն հայտնվել է քվեատուփի մեջ։ Հանձնաժողովի քարտուղարն ասել է, որ այդ քվեն հաշվարկի ժամանակ ամենայն հավանականությամբ անվավեր կհամարվի։
❗️ ՏԻՄ ընտրությունների մանրամասն լուսաբանմանը կարող եք հետևել armVote by Infocom-ում։

Թողնել պատասխան