📣 Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ․ ԿԸՀ
🗣 «Մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։ ԿԸՀ-ն օպերատիվ ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները և նման դեպքեր այլևս չեն կրկնվել: ՏԸՀ նշանակված անդամների համար կազմակերպվող դասընթացների ժամանակ հատուկ պարզաբանվում և ցուցադրվում է դրոշմանիշների փակցման ճիշտ ձևը, որի պարագայում բացառվում է դրոշմանիշների պաշտպանիչ շերտի վնասումը», — հայտնում են ԿԸՀ-ից՝ նշելով, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։
🗳 Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում դրոշմանիշերի հետ կապված խնդիր կա. դրանց կեսի դեպքում արտաքին թաղանթը առանձնանում է դրոշմից։
Թողնել պատասխան