75-ամյա Սամվել Սահակյանը Առատաշեն գյուղի ընտրող է։ Կնոջ հետ եկել էր ավագանու ընտ…

75-ամյա Սամվել Սահակյանը Առատաշեն գյուղի ընտրող է։ Կնոջ հետ եկել էր ավագանու ընտրություններին մասնակցելու, սակայն իրենց անունները չէին գտել ցուցակում։
Ստիպված գնացել են անձնագրային բաժին, որ վերականգնեն ընտրելու իրենց իրավունքը։

«Վարչապետի ընտրություններին մեր անունները կային։ Հիմա չկար, չգիտեմ` ով ա դուրս թողել։ Մոտեցա գյուղսովետի նախագահին, ասաց` պիտի գնաս պասպորտսեղան։ Մենք էլ գնացել, տեղեկանք ենք բերել։ Մեծ մարդ եմ, ինչի՞ չմասնակցեմ ընտրությանը»

,- ասում է Սամվել Սահակյանը։
Երբ ամուսինները մոտեցան մատնահետքը ճանաչող սարքին, այն չճանաչեց Ս. Սահակյանի մատնահետքը։

«Էս մատներս չի՞ աշխատում, ուրեմն պիտի կտրվի։ Արա, կարող ա մեռել եմ, վրես խաբար չկա։ Ոչ մի տեղ չեմ երևում»

,- կատակեց Սամվել Սահակյանը։
Նա և կինը ընտրում էին Առատաշենի թիվ 15/1 ընտրատեղամասում, որը տեղակայված է գյուղի մշակույթի տան շենքում։ Նույն շենքում է գտնվում նաև Առատաշեն գյուղի վարչական ղեկավարի նստավայրը։
📌 Վարչական ղեկավար Նորիկ Տերտերյանը շենքի դիմաց կանգնած ուղղորդում էր մարդկանց, ակտիվ շփվում ընտրողների հետ։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձն է։ 

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով