🗳 Ստեփանավանի 25/4 ընտրատեղամասում ընտրողը լուսանկարել է իր քվեարկությունը, ինչը նկատել են տեղում աշխատող վստահված անձինք ու բարձրաձայնել դեպքի մասին։
👮🏼♂️Հանձնաժողովի նախագահ Սանամե Պետրոսյանը հրավիրել է ոստիկանության աշխատակիցներին, որոնք ընտրողին հեռացրել են տեղամասից։ Ըստ ընտրական գործընթացին հետեւող դիտորդի՝ անձը չի հասցրել ընտրել, նրան հեռացրել են հենց քվեախցիկից։
📖 Այս միջադեպի մասին գրանցամատյանում միայն մեկ տող է նշված՝ «կատարվել է քվեաթերթիկի նկարահանում»։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մնացածը իրավապահների գործունեության տիրույթում է։
👵 Նույն տեղամասում գրանցվել է դեպք, երբ տարեց կնոջը ուղեկցել է իր թոռը եւ բարձրաձայն ասել, որ քվեարկի համար 17-ի օգտին։ Դիտորդը սա գնահատել է որպես ուղղորդում, ընտրողը անհատական կտրոնով դուրս է եկել տեղամասից, եւ նրա քվեարկությունը չի հաշվվել։

Թողնել պատասխան