«Անկախ դիտորդը» արձանագրում է, որ տեղամասերի մոտ կուտակումներ կան․ «Մենք, օրինա…

🗳 «Անկախ դիտորդը» արձանագրում է, որ տեղամասերի մոտ կուտակումներ կան․ «Մենք, օրինակ, այստեղ ենք՝ Բյուրական համայնքում, տեղամասի մոտ կուտակումներ, մեքենաներ են առկա և շարունակաբար, ոստիկանությունը ներկա է, բայց բացարձակապես մատը մատին չի տալիս։ Ավելի շատ կուտակումները վերաբերվել են ՔՊ-ին։ Միայն 5 դեպքում է, որ դիտորդները խախտումները կապել են այլ կուսակցության հետ», — նշել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Սաքունցը։
📣 Նա նշել է, որ քարոզչություն է նկատվել հատկապես ՔՊ կուսակցության օգտին 35/14 տեղամասում․ ՔՊ վստահված անձը մեքենայի վրա փակցված պաստառով շրջել է տեղամասի տարածքում։ Վստահված անձանց կողմից նաև ուղորդումներ են եղել 21/77, 21/41, 12/04, 32/05 տեղամասերում՝ ՔՊ ներկայացուցիչների կողմից։ Օրինակ հանձնաժողովի անդամը ուղղորդել է ՔՊ-ի կողմից՝ «քվեարկում ես ՔՊ, մնացածը մի կողմ դնում» արտահայտությամբ։
📃 Դիտարկված 380 տեղամասերից խախտումներ արձանագրել ենք 87-ում կամ շուրջ 23%-ում։ Գրանցվել են այդ թվում ընտրողների ապօրինի վերահսկողության 4, քվեարկության գաղտնիության խախտման 22, քվեարկության օրը քարոզչության 5 և կոնֆլիկտային իրավիճակի 4 դեպք։
❗️ ՏԻՄ ընտրությունների մանրամասն լուսաբանմանը կարող եք հետևել armVote by Infocom-ում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով