Ստեփանավանում քվեարկության ուղղորդման մասին ահազանգեր կան. հանձնաժողովի նախագահը պարզաբանում է
Այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութեր, որտեղ երևում էին ուղղորդված քվեարկության դեպքեր Ստեփանավան համայնքի 25/1 ընտրատեղամասում։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հասմիկ Կարախանյանի խոսքով՝ երկու դեպքում էլ քաղաքացիները ի վիճակի չեն եղել քվեարկելու։

«Եղել են 90-ն անց, ինսուլտ տարած պապիկներ, ովքեր ի վիճակի չեն եղել ինքնուրույն քվեարկել։ Մեկի համար դրսում եղած ընտրողներից մեկին գրանցեցինք որպես օգնող, մյուսի դեպքում թոռն օգնեց»
,- ասաց Կարախանյանը։
Գոհար Մելոյանն էլ մեզ հետ զրույցում խոսել է Ստեփանավանում ուղղորդումների մեծ ծավալի մասին, որոնք իրենք են արձանագրել։
👇🏼 Տեսանյութը` դիտեք ստորև.
Թողնել պատասխան