ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել վարժական հավաքների նկատմամբ վերահսկողությունը։ E-d…

🪖 ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել վարժական հավաքների նկատմամբ վերահսկողությունը։
📃 E-draft-ում հրապարակված նախագծի համաձայն՝ կհստակեցվեն վարժական հավաքներից խուսափելու ձևերը։ Ըստ հիմնավորման՝ ներկայիս օրենսդրությունը հստակ չի սահմանում հավաքից խուսափելու տարբեր ձևերը, և շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը և, նմանատիպ առիթներով պայմանավորված, ներառյալ՝ քաղաքացիների և նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ձևական պատճառաբանությունների օգտագործմամբ, վարժական հավաքներին որոշակի թվով քաղաքացիների չներգրավման:
⚖️ Նշվում է նաև, որ պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով։ Վարքագիծը կանխելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել խստացնել նման միջոցներով հավաքներից խուսափելու պատասխանատվությունը՝ սահմաննելով երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *