Մայիսյանի վարչական ղեկավարն ընտրողներին էր ուղղորդում, իսկ ՔՊ-ի վստահված անձը պն…

Մայիսյանի վարչական ղեկավարն ընտրողներին էր ուղղորդում, իսկ ՔՊ-ի վստահված անձը պնդում էր՝ նա տանն
Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի վարչական ղեկավար, ավագանու թեկնածու Լիպարիտ Հարությունյանը գյուղի մշակույթի տանը տեղակայված թիվ 16/17 ընտրատեղամասի դիմաց միջամտում էր ընտրությունների ընթացքին։ Նա հեռախոսազանգերով ուղղորդում էր ընտրողներին, տվյալներ էր փոխանցում անհայտ անձանց և հրահանգներ տալիս։
Լ. Հարությունյանը, տեսնելով, որ լուսանկարում ենք, դանդաղ քայլերով փորձում էր տարածքը լքել։ Լուսանկարելու մասին վարչական ղեկավարին տեղեկացրին նաև նրա հետ ընտրատեղամասի դիմաց հավաքված տղամարդիկ։
Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ նպատակով է գտնվում տարածքում, ընտրողների հետ ակտիվ հաղորդակցվում։

«Գնում եմ խանութ, խմելու սառը բան բերեմ։ Դուք ինչ-որ բան կուզե՞ք։ Ես վարչական ղեկավար եմ, ուղղակի տարածքում եմ, այստեղ անելիք չունեմ։ Ընտրողներ տեսա, նրանց հետ խոսեցի»

,- ասում է Լիպարիտ Հարությունյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով