Ստեփանավանի 25/25 ընտրատեղամասում քաղաքացին չկարողացավ ընտրել․ նրա անունը ցուցա…

🔻 Ստեփանավանի 25/25 ընտրատեղամասում քաղաքացին չկարողացավ ընտրել․ նրա անունը ցուցակում չկար:
📌 Ավելի վաղ «Ինֆոքոմի» թղթակիցը նկատել էր, որ նա տեղամասին մոտեցել էր մեկ այլ տղամարդու ուղեկցությամբ՝ ճանապարհին քննարկելով քվեարկություն կատարելու թեմա:
ℹ️ Ուղեկցող քաղաքացին, տեսնելով որ տղամարդու անունը ցուցակում չկա, ասաց, որ նա «խոպան ա գնացել» նույն ժամկետներում մեկ այլ քաղաքացու հետ, որի անունը ցուցակում եղել է:
🔻 Երբ քաղաքացին չկարողացավ քվեարկել, զայրացած դուրս եկավ տեղամասից և շենքի միջանցքի անկյունում ցածրաձայն քննարկման մեջ մտավ իր ուղեկցի ու ևս մեկ քաղաքացու հետ, նրանց հետ էր նաև հանձնաժողովի՝ ՔՊ առաջադրած անդամը: Տեսնելով տեսախցիկը՝ քաղաքացիներից մեկը ձեռքով փակեց այն և հորդորեց չնկարել, քանի որ ինքը «աշխ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով