ԱՄՆ-ն երեկվանից բարձրացրել է մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ն…

🇺🇸 ԱՄՆ-ն երեկվանից բարձրացրել է մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար պատճառաբանելով, որ այդ երեք երկրները բավարար քայլեր չեն ձեռնարկում ֆենտանիլ թմրանյութի ներմուծումը ԱՄՆ կանխելու համար։ Կանադայի և Մեքսիկայի դեպքում մաքսատուրքը կկազմի 25, իսկ Չինաստանի դեպքում՝ 10 տոկոս։
🇲🇽 Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը կարգադրել է մաքսատուրքեր սահմանել՝ ի պատասխան ԱՄՆ-ի որոշման:
🇨🇳 Չինաստանի կառավարությունը, իր հերթին, կիրակի օրը դատապարտել է այս սակագնի սահմանումը: Պեկինը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում վիճարկելու է նախագահ Դոնալդ Թրամփի սակագները:
🇨🇦 Կանադան ևս հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի նոր սակագների դեմ: Թրյուդոն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների վրա (ընդհանուր՝ 155 մլրդ կանադական դոլար կամ 107 մլրդ ԱՄՆ դոլար)։|azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *