Ցավոք, մինչեւ հիմա շատ փորձագիտական շրջանակներ Ռուսաստանում փորձում են Հայաստանո…

Ցավոք, մինչեւ հիմա շատ փորձագիտական շրջանակներ Ռուսաստանում փորձում են Հայաստանում տեղի ունեցածը ներկայացնել որպես այսպես կոչված գունավոր հեղափոխությունների շարքի իրադարձություն։ Բայց մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի մեր ռուս բարեկամները եւ գործընկերները հասկանան, որ տեղի ունեցածը ոչ մի աշխարհաքաղաքական համատեքստ չունի, եւ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել գործընթացում։
Դա ազգային արժանապատվության հարց է, եւ իմ անձնական արժանապատվության հարցը։ Նման մեկնաբանությունը, թե ինչ-որ մեկը հայ ժողովրդին օգտագործել է իր աշխարհաքաղաքական նպատակներով, վիրավորական է մեզ համար։
Մենք կլինենք հուսալի գործընկեր բոլորի համար, ում մենք համարում ենք մեր հուսալի գործընկերը, սրանում որեւէ կասկած լինել չի կարող։ Իսկ նրանց, որոնք հուսալի չեն, մենք պետք է գնահատենք՝ արդյոք պե՞տք է նրանց մեր գործընկերը համարենք։
[Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով