Ռուսաստանը իհարկե պրոցեսի [ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի -խմբ․] հետ կա…

🇦🇲🇷🇺 Ռուսաստանը իհարկե պրոցեսի [ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի -խմբ․] հետ կապված որոշակի անհանգստություններ ունի, բայց մեր հարաբերությունները և խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքի լեզվով․ Փաշինյան
Այս մասին ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյոք եղե՞լ են սպառնալիքներ ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց պաշտոնապես մեկնարկելու դեպքում ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիք:
🗣 «Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, դա ակնհայտ է, այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ՝ ՌԴ դիրքորոշումների և անհանգստությունների հետ կապված, դա էլ է փաստ: Բայց այն, որ մենք շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ, այն, որ շարունակելու ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ, այն, որ շարունակելու ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *