Էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու համար անհրաժեշտ է՝ Ունենալ վավեր նույնակ…

Էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու համար անհրաժեշտ է՝
🔸 Ունենալ վավեր նույնականացման քարտ (ID Card)` չիպով և առանց չիպի, իսկ չունենալու դեպքում ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
🔸 Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ Ձեր գործող բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր Մոբայլ ID SIM քարտով։
🔸 Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ստանալ էլեկտրոնային ստորագրություն և նույնականացում։
🔸 Այն քաղաքացիները, ովքեր մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը` նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով։
📌 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած 2025 թվականի փետրվարի 1-ից: [Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *