Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությ…

🇦🇲🇬🇪 Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Երկու երկրների վարչապետները հանդես են եկել հայտարարություններով։
🤝 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշել է, որ 2024 թ. հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրված Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրն անկյունաքարային փաստաթուղթ է համարում ինչպես Հայաստան-Վրաստան հարաբերությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունություն և զարգացում ապահովելու տեսանկյունից:
🗣 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին շեշտել է, որ Վրաստանը միշտ պատրաստ է եղել աջակցել տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը, որը երկու երկրների զարգացման նախապայման է:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *