🇦🇲🇬🇪 Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդես են եկել համատեղ ասուլիսով։
🗣 Փաշինյանը հայտնել է, որ Կոբախիձեի հետ առանձնազրույցի ընթացքում կարևորել է, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն․ «Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը «Սև ծովի էլեկտրական մալուխի» նախագծին միանալու վերաբերյալ»։
📌 Վարչապետը Վրաստանի իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները՝ տեղեկացնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը սկսել Հայաստան–Վրաստան–Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ: |armenpress.am|

Leave a Reply