Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության հարցը վիճարկող բոլոր անհա…

⚖️ Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության հարցը վիճարկող բոլոր անհատական դիմումները ՍԴ-ն մերժել է։ Մերժման հիմքերը տարբեր են՝ դիմումի ներկայացման ժամկետների խախտումներից մինչև ընթացակարգային և բովանդակային այլ խախտումներ։ Դիմումատուների թվում են նախկին ու ներկա պաշտոնյաներ, նրանց հետ փոխկապակցված անձինք, որոնք անցնում են այս վարույթներով։
👨‍⚖️ Օրենքը ՍԴ-ում վիճարկվում է նաև պատգամավորների մեկ հինգերորդի կողմից։ Շուտով կլրանա 3-րդ տարին, ինչ ՍԴ-ն քննության է ընդունել գործը։ Մինչ ՍԴ-ն փաստացի առկախված է թողնում գործի քննությունը, այս ընթացքում շարունակվում են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գործերով վճիռներ կայացվել, գույք բռնագանձվել։ Այս գործով զեկուցող դատավորը Վահե Գրիգորյանն է։ Վերջինս ԵԽԽՎ կողմից ընտրվել է ՄԻԵԴ դատավոր՝ ՀՀ ներկայացուցիչ։ Նրա պաշտոնավարումը պետք է մեկնարկի ընտրվելու պահից 3 ամսվա ընթացքում։ Մինչ այդ Գրիգորյանը կմնա ՍԴ դատավոր։ Եթե այդ ժամկետում ՍԴ-ն որոշում չկայացնի, գործով զեկուցողը կփոխվի։|hetq.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *