«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին,…

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին, չի ապահովի իշխանության համար բաղձալի քվորումը․ «Ազգային առաջընթաց»
📌 Նշենք, որ վաղվա նիստի օրակարգում քննարկվելու է մեկ ուղևորության արժեքը 150 դրամ սահմանելու, անսահմանափակ ուղևորություններով փաթեթների ժամկետները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը։
📄 «Անտեսելով շուրջ 80 000 քաղաքացիների ստորագրությամբ պահանջագիրը և այդպես էլ օրակարգ չբերելով «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը, ըստ որի մեկ ուղևորության համար քաղաքացին կվճարի 100 դրամ, իշխող կոալիցիան արհամարհում է հանրային կարծիքը և զբաղված է «որքան ուզենք կխփենք»֊ով։
📢 Կոչ ենք անում ավագանու ընդդիմադիր ուժերին չապահովել քվորում՝ ելնելով Երևան քաղաքի և երևանցիների լավագույն շահից», – նշված է հայտարարության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *