«Հրապարակ». Թեև արտգործնախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք…

▪️«Հրապարակ». Թեև արտգործնախարարն ու վարչապետը համառորեն չեն բացահայտում, թե որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը, թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ խոսքը 2 դրույթի մասին է՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ պետության ուժերի բացառում և միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում։
▪️«Հրապարակն» իշխանական աղբյուրներից տեղեկացել է, որ պաշտոնանկության երկրորդ ալիքն է սպասվում: Թիրախում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն են։
▪️«Ժողովուրդ»․ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի շուրջ օղակը սեղմվում է:
▪️«Ժողովուրդ»․ Իրավապահ բլոկի մասնակցությամբ մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական լսումները ճակատագրական դարձան ուժային պաշտոնյաների և կոնկրետ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի համար. Հովիկ Աղազարյանը դեռ դիմադրում է: Իսկ ինչ էր արել Նարեկ Զեյնալյանը:
▪️«Ժողովուրդ»․ Հերթական անտուն ՔՊ-ականը, ով Երևանի ավագանու անդամից դարձավ պատգամավոր, անմիջապես տուն է ձեռք բերել։ ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանը լրացրել է Երևանի ավագանիում պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, ըստ որի՝ ուներ ընդամենը կանխիկ 500 հազար դրամ, ուրիշ՝ ոչինչ։ Մի քանի ամիս անց, արդեն որպես պատգամավոր, Եղիազարյանը ձեռք է բերել Երևանում բնակարան։ Ուշագրավն այն է, որ բնակարանի գործարքի մյուս կողմը՝ ըստ էության վաճառողը, Երևանի քաղաքապետարանն է։
🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *