Տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտը կշարունակվի. պահանջն է՝ գինը թողնել 100 դրամ։
📢 «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադառնում է քաղաքապետարանի վերջին որոշմանը։ Թևանյանի խոսքով՝ իրենց ճնշումները տալիս են արդյունք, սակայն անհրաժեշտություն կա բոյկոտը շարունակելու, որպեսզի մեկ ուղևորության արժեքը լինի 100 դրամ։
📌 Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ իր էջում հրապարակած տեսանյութում նշում է, որ քաղաքապետարանի այս որոշումը նշանակում է, որ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները հետքայլ են անում։
🗣 «Բայց եկեք չմոռանանք, թե ինչից էր ամեն ինչ սկսվել։ Իսկ սկսվեց նրանից, որ նրանք հայտարարեցին, որ 1 ուղևորության դիմաց՝ 300 դրամ։ Իսկ հիմա հայտարարում են 150 դրամ։ Սա նշանակում է, որ նրանք բացարձակ ոչ մի հաշվարկ չունեն, ոչ մի թիվ չկա դրված նրանց յուրաքանչյուր որոշման տակ։ Հիշեցնում եմ, որ ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ 100 դրամը, փետրվարի 1-ից բոյկոտը մնում է ուժի մեջ» ,-հայտարարել է Հայկ Մարությանը։

Leave a Reply