«Մենք, իհարկե, բազմաթիվ հարցեր ենք քննարկել, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանում…

«Մենք, իհարկե, բազմաթիվ հարցեր ենք քննարկել, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանում քրեական գործերը հարուցվում են ոչ թե կոնկրետ անձանց, այլ Քրեական օրենսգրքի խախտման փաստի հիման վրա»,- ասել է Փաշինյանը ու հավելել, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ: «Ուստի՝ Քրեական օրենսգիրքը խախտելու փաստի առկայության դեպքում այդ գործերը հարուցվել են ու դեռ հարուցվելու են»,- ասել է ՀՀ վարչապետը:
Այնուհետեւ նա նշել է, որ Պուտինի հետ տեղի ունեցած երեք հանդիպումները դեռեւս պաշտոնական այցերի շրջանակում չեն: «Ես դեռևս պաշտոնական այցով Մոսկվա չեմ եկել, ՌԴ նախագահն էլ պաշտոնական այցով Երևան չի եկել: Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք երկկողմ պաշտոնական այցեր կունենանք ու դրանց շրջանակում տարբեր ոլորտներին վերաբերող փաստաթղթեր՝ տնտեսական, ռազմատեխնիկական ուղղվածության համաձայնագրեր կստորագրվեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով