ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին երեկ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, @Arme…

🔸ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին երեկ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, @ArmeniaSputnik ասաց ինքը` Հովիկ Աղազարյանը։
«Ահագին ժամանակ է այդ վարույթը գնում է, ինչ–որ խոշոր եղջրավոր անասունների գործով։ Ես վկայի կարգավիճակում եմ»,–ասաց պատգամավորը։
Նա չի կարծում, թե առաջիկայում իրեն մեղադրանք առաջադրվի։
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ նրա դեմ ցուցմունք տված անձիք՝ Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը առերեսման ժամանակ պնդել են, որ Աղազարյանը կաշառք է ուզել իրենցից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *