«Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Եթե մենք …

🗣🗻 «Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը։ Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի ու մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, մենք ինքներս մեզ կդարձնենք թիրախ: [..․.] Մենք չենք կարող Արարատի դիսկուրսի ներքո ունենալ մարտունակ բանակ։ Մենք Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել։ Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, համարյա ժամկետները անցած զենքեր, ընդ որում՝ մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետև իրենք, մեկ է, չէին օգտագործելու, այլ դեն էին գցելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել։ Եվ էս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու»,- այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *