Առանց միջնորդների բանակցություններում Հայաստանն այս պահին հայտնվել է թուրք-ադրբե…

Առանց միջնորդների բանակցություններում Հայաստանն այս պահին հայտնվել է թուրք-ադրբեջանական աքցանում․ Սուրեն Սուրենյանց
Անթալիայի դիվանագիտական համաժողովում ՀՀ ԱԳ նախարար արարատ Միրզոյանի հանդիպումների և հայտարարությունների մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
📌Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում տեղի ունեցած «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով պանելային քննարկման ժամանակ (մասնակիցներ՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներ) ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է քննարկումներ սկսել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի լուծարման գործընթացի շուրջ։ Նույն քննարկման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը պնդել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պետք է կատարվի 2 պայման` լուծարվի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն ու փոխվի Հայաստանի սահմանադրությունը։ Արարատ Միրզոյանն էլ վստահեցրել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ ոչինչ չի ասվում այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *