Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնողները կարող են օգտվել մինչև 100 հազար…

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնողները կարող են օգտվել մինչև 100 հազար դրամ սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից․ ՊԵԿ
🧑‍🎓 Կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե Դուք կամ Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ։
🏥 Առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե Դուք Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից 2024 թ․ ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *