⚖️ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօրվա վճռով արձանագրել է, որ խախտվել է դատավոր Սուրեն Անտոնյանի արդար դատաքննության իրավունքը։ ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է ՀՀ-ին Անտոնյանին վճարել 3600 եվրո ոչ նյութական վնասի համար և 1420 եվրո ծախսերի համար։
📌 Սուրեն Անտոնյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր էր 2009 թ․–ից, երբ 2022 թ․–ին, Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշմանը համաձայն չլինելով՝ Անտոնյանը դիմեց ՄԻԵԴ։
❗️ Այժմ ՄԻԵԴ–ն արձանագրել է, որ այդ ժամանակվա ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջև հարաբերությունների մտերմությունը այնպիսին էր, որ կարող էր կասկածներ առաջացնել Անդրեասյանի անաչառության վերաբերյալ․ «Կ.Ա.-ն անմիջապես չի տեղեկացրել ԲԴԽ-ին իր ընկերության և կնոջ բիզնես կապերի մասին Գ.Մ.-ի հետ, ինչպես պահանջվում էր Դատական օրենսգրքով՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու նպատակով»:

Leave a Reply