Հանրապետության ողջ տարածքում այսօր գիշերը սպասվում է ձյուն։ Որոշ հատվածներում ս…

❄️ Հանրապետության ողջ տարածքում այսօր գիշերը սպասվում է ձյուն։ Որոշ հատվածներում սպասվում է բուք, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
❗️ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը:
🚧 Առավոտվա դրությամբ փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
🚛 Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
🧊 Սյունիքի մարզի, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
🌨 Վայոց ձորի մարզում, Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։
🌫 Ապարան-Քուչակ և Ապարան-Նիգավան ավտոճանապարհներին բուք է:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *