Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարություննե…

📢 Արցախի Հանրապետության ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսված «դատավարությունների» վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.
🗣 «Մենք մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Արցախի նախկին ղեկավարներին եւ ապօրինաբար գերեվարված եւ Ադրբեջանում որպես պատանդ պահվող մեր մյուս հայրենակիցներին։
🔸 Դատապարտում ենք Հայաստանի հանրային դեբատում հնչող որեւէ մեղադրանք կամ քննադատություն, ուղղված «դատավարական» այս ներկայացման պայմաններում Ադրբեջանի ձեռքում պատանդ դարձած եւ խոշտանգման ենթարկվող մեր հայրենակիցների վարքի դեմ։
🔸 Անընդունելի է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահ երկրների լռությունը եւ անգործությունը ԼՂ-ի գերեվարված ղեկավարների ճակատագրի հանդեպ։ Առավել անընդունելի է, սակայն, Հայաստանի իշխանությունների ակնհայտ եւ բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ։ Հայաստանը պարտավոր է հրապարակայնորեն բարձրացնել իր ձայնը ի նրանց պաշտպանություն, նրանց ազատման հարցը դարձնել հայ-ադրբեջնական հաշտեցման եւ խաղաղության հաստատման օրակարգի պարտադիր պահանջներից մեկը»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *