Այսօր Ադրբեջանի Հովսան քաղաքի դատարանում մեկնարկում են Բաքվում կեղծ մեղադրանքնե…

🇦🇿⚖️ Այսօր Ադրբեջանի Հովսան քաղաքի դատարանում մեկնարկում են Բաքվում կեղծ մեղադրանքներով պահվող 15 անձի, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի դատավարությունները:
📍 Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը՝ նշելով, որ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլ Բեգլարյանի և Էրիկ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործերով կանցկացվի նախնական նիստ:
👨‍⚖️ Ըստ աղբյուրի՝ դատարանը քննելու է ընդհանուր 2548 դրվագ։
🇦🇲🇺🇳 Այս պահին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով:
Տեսանյութում՝ Հովսան քաղաքի դատարանն այսօր

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *