Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Կրեմլում նախ…

🇮🇷🇷🇺 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։
🤝 Կրեմլում նախատեսված են երկու երկրների նախագահների բանակցություններ, որից հետո կողմերը կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր:
📌 Ավելի վաղ թե՛ իրանական, թե՛ ռուսական կողմից հայտարարել են, որ համաձայնագիրն ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ։
🔸 «Այս համաձայնագիրը, ինչպես, ի դեպ, Հյուսիսային Կորեայի հետ մեր համաձայնագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ և ունի կառուցողական բնույթ՝ ամրապնդել Ռուսաստանի և Իրանի կարողությունները աշխարհի տարբեր մասերում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *