ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի առ…

🇷🇺 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի առևտրի և տնտեսության աճը վկայում է, Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամակցության հիմնական շահառուն է։
🗣 Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ տնտեսական այդ դաշինքից «օգուտներն ակնհայտ են»։ Թվարկելով այդ «օգուտները»՝ Օվերչուկն առանձնացրել է «էներգետիկ և պարենային անվտանգության ապահովումը», «տնտեսության զարգացման համար կայուն պայմանների ստեղծումը», «առանց խոչընդոտների մուտքը հսկայական շուկա»։
🇪🇺 «Ունենք թարմ վիճակագրություն 11 ամիսների կտրվածքով․ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 11,6 միլիարդ դոլար է, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար։ Մինչդեռ առևտուրը [Հայաստանի] ԵՄ-ի հետ մի քանի անգամ քիչ է և նվազում է։ Սա այն է, ինչի մասին խոսում է տնտեսությունը և իրականությունը»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *