Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կարծիքով երկու …

⚖️🗣 Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կարծիքով երկու երկրների միջև առկա իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին։
🔸 «Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում», – նշեց նա։
Պատասխանելով Ադրբեջանի՝ միջազգային ատյաններից իրավական վեճերը հետ կանչելու պահանջի և Հայաստանի հնարավոր պատասխանի մասին հարցին Կիրակոսյանն ասաց.
🔸 «Դրա մասին պետք է չշտապել մեկնաբանություն տալ, ես էլ մեկնաբանություն չտամ։ Ադրբեջանն էլ ՀՀ-ի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չէ։ Այստեղ հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում»։ |news.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *