«Ժողովուրդ»․ Նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած ՔՊ ընդլայնված նիստը…

▪️«Ժողովուրդ»․ Նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած ՔՊ ընդլայնված նիստը տևել է 3 ժամից ավելի, որի ընթացքում ՔՊ-ականները միմյանց ոչնչացրել են: 4 տասնյակից ավելի ներկաներ խայտառակել են Անդրանիկ Քոչարյանին՝ իրենց ելույթներում նրան մեղադրելով խարդավանքների, թիմի ներսում յուրայիններին կոռուպցիոն մեղադրանքներ ներկայացնելու, գործընկերներին բարոյական սահմաններից դուրս որակումներ տալու համար և, վերջապես, պառակտիչ գործունեություն ծավալելու համար: Թիմակիցների այս առճակատումը անակնկալի է բերել Անդրանիկ Քոչարյանին: Ըստ օրաթերթի՝ Քոչարյանը երեկվանից սկսել է համախոհներ որոնել, որ իր դեմ չքվեարկեն:
▪️«Հրապարակ»․ Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում, թեպետ 2 օր է՝ չի կարողանում պատասխան ստանալ կոմիտեից։
▪️«Ժողովուրդ»․ Կոլումբիայում գտնվող Հայաստանի նախագահը խիստ կարևոր աշխատանք է կատարել, որի մասին նախագահականը հաղորդագրություն է տարածել. Հայաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարների հետ․․․
▪️«Փաստ»․ «Օրերս տեղեկություններ հրապարակվեցին, որ գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։ «Իշխանությունների սրտի օլիգարխը» յուրատեսակ «փրկչի» դերում է հանդես գալիս՝ պարզերես անելով իշխանություններին, «կաղացող» կազմակերպությունները գնելով ու ոլորտում առաջատար դարձնելով»։
🔈Մանրամասները ⤵️
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *