⚡️Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 10–րդ հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ:
▪️Կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով:
▪️Մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ:
▪️Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
▪️Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր:
@ArmeniaSputnik

Leave a Reply