▪️«Ժողովուրդ»․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեկվա նիստը բավական թեժ մթնոլորտում է անցել, իշխանական կորիզը քննարկել է, որ պետք է պատժել որոշ թիմակիցների:
▪️«Ժողովուրդ»․ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների խումբը մեծանում է՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյան, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան, պատգամավոր Վիլեն Գաբրիելյան ու շատ ուրիշներ։ «Բայց կոնկրետ որոշումների դեռ վերջնականապես չեն հանգել»,- գրում է թերթը:
▪️«Հրապարակ»․ ՔՊ–ն Եղիշե Կիրակոսյանին արդարադատության նախարար չընտրեց, որովհետև նա կարող էր ընդվզել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու հարցում։
▪️«Ժողովուրդ»․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ խորհրդարանում հայհոյանքներ է հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի է եղել միջանցքներում: Դեպքը տեղի է ունեցել ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում
MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև: «Մի պահ եղավ՝ նա փորձեց հարձակվել ինձ վրա, նրա թիկնապահներն էլ բռնեցին ձեռքերս, բայց Սիմոնյանը խոհեմություն ցուցաբերեց, ու հետևանքների մասին մտածելով՝ այլ քայլերի չդիմեց. այդքանով ավարտվեց»,– թերթին պատմել է լրագրողը։
🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM |
vk |
dzen
Leave a Reply