Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերվել է որսագողության դեպք․ ԲԸՏՄ «Վարդենիսի …

🎣 Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերվել է որսագողության դեպք․ ԲԸՏՄ
⛵️ «Վարդենիսի Կարճաղբյուր բնակավայրի լճի ափամերձ հատվածում նկատվել է լճից դուրս եկող ձկնորսական նավակ։
🐟 Որսագողերը դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով ռետինե նավակ, որում առկա է եղել ընդհանուր 207 կգ սիգ տեսակի 560 ձուկ։ Ձկնապաշարին հասցված վնասը կազմել է 1 035 000 դրամ։
👮‍♂️ Ընթանում են իրավախախտների հայտնաբերման աշխատանքներ»,- հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով