🛬 Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթներ իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել։ Այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
🗣 «FlyOne»-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում։ Թբիլիսիի օդանավակայանում է վայրէջք կատարել նաև «Red Wings»-ի Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի օդանավն ու Լառնակա-Երևան օդանավը։ «Utair»-ի Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռը Միներալնիե Վոդի է ուղևորվել, իսկ «Հայկական ավիաուղիների» Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն էլ վայրէջք է կատարել Գյումրիում։
🔸 Այս պահի դրությամբ արդեն Երևանում վայրէջք կատարեց Շարմ Էլ Շեյխի օդանավը: Եղանակը կարգավորվում է, մյուս թռիչքներն ըստ ըստ հերթականության վայրէջք կկատարեն»,- նշեց Մողրովյանը։|factor.am|

Leave a Reply