Օրենքի փոփոխությունը գործարարների համար ավելորդ գլխացավանք է դառնալու, հատկապես, որ դատավորը կարող է և մերժել տուգանքի վճարումը կասեցնելու միջնորդությունը. «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանի հետ զրուցել ենք Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագծի մասին
📌Արդարադատության նախարարության հեղինակած ու հանրային քնարկման ներկայացրած նախագիծը մասնագիտական շրջանակներում լուրջ քննարկումների առարկա է դարձել։ Ըստ գերատեսչության տարածած բացատրության՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որտեղ գրված է, որ դատարանի կողմից վիճարկման հայցը վարույթ ընդունելը կասեցնում է տուգանքի վճարումը՝ մինչև դատարանի վերջնական վճռի ուժի մեջ մտնելը։ Իրավաբանները պնդում են, որ իշխանությունն այդ կերպ փորձում է քաղաքացուն զրկել վիճահարույց վարչական ակտերով նախատեսված տուգանքները չվճարելու սահմանադրական իրավունքից։ Նախարարությունը, մինչդեռ պնդում է, որ նախագիծը ճիշտ չի մեկնաբանվում։ Գերատեսչության պարզաբանումը, սակայն, մասնագետների մտահոգությունները չի փարատել։
♥️ @RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Leave a Reply