Վերջերս լրացավ Գյումրու բնակիչ, 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության 10 տարին։ …

⚖️ Վերջերս լրացավ Գյումրու բնակիչ, 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության 10 տարին։ Արտյոմը սպանվել է 2014 թ․ իր իսկ տանը։ Ըստ քրեական գործի՝ ճաշկերույթի ժամանակ կենացները ձգձգելու համար նա հորը դիտողություն է արել, ինչին միջամտել է ներկաներից 28-ամյա Արթուր Մարտիրոսյանը՝ նրան անվանելով «Արտյոմիկ»։ Արտյոմը նույն կերպ է պատասխանել՝ Մարտիրոսյանին անվանելով «Արթուրիկ»։ Կողմերի միջեւ վիճաբանություն է սկսվել, որն էլ ողբերգական ավարտ է ունեցել։
📄10 տարվա ընթացքում փոխվել է 5 դատարան, 7 դատախազ, գործի նյութերը 10 հատորից հասել են 60-ի, բայց որդեկորույս մայրը՝ Ռուզան Ադանալյանը, շարունակում է վճռականորեն դատական մի ատյանից մյուսը գնալ, մի միջնորդության հետեւից մյուսը ներկայացնել։ Ադանալյանը նաեւ հասարակական կազմակերպություն է հիմնել, զբաղվում է սպանություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ՝ հավատով, որ արդարադատությունը հիվանդանում, բայց չի մահանում։
➡️Մանրամասներին ծանոթանալու համար կարդացե՛ք Ինֆոքոմի լրագրող Միլենա Խաչիկյանի հոդվածը այս թեմայով։

Արտյոմ Ադանալյանի սպանությունից 10 տարի անց գործը դեռ դատարանում է

#infocom #ինֆոքոմ
Գյումրեցի Ռուզան Ադանալյանը 55 տարեկանում համալսարան է ընդունվել՝ իրավաբանություն սովորելու։ Երբեմնի երազանքը չէ, որ մանկավարժ կնոջը ստիպել է թողնել իր աշխատանքն ու նոր մասնագիտություն ձեռք բերել։ 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանությունն…

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *