ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավո…

🇷🇺🇦🇲🇦🇿 ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի ստեղծած Մինսկի խմբի համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը։
📌 «Դա սկսվեց Արևմուտքի կողմից այս ձևաչափի աշխատանքի արգելափակումից, հետո իրական կյանքում եղան փոփոխություններ: Հետևաբար Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԼՂ-ի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։
🔸 Կարծում ենք, որ այդ հարցում համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը լուծարման վերաբերյալ Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է»,- նշել է Զախարովան։ |1lurer.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *