🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ամենամյա «Ուղիղ միացում Վլադիմիր Պուտինի հետ» հեռուստահաղորդմանը հայտարարել է.
🔸 «Ռուսաստանը պատրաստ է և՛ բանակցությունների, և՛ Ուկրաինայում կարգավորման հարցում փոխզիջումների, բայց նույն պատրաստակամությունը պետք է ունենա նաև մյուս կողմը։ Ուկրաինայի հետ բանակցությունների համար Ռուսաստանը նախապայմաններ չի դնում։ Բայց միևնույն ժամանակ խաղաղության համաձայնագիր կստորագրեն միայն Ուկրաինայի լեգիտիմ իշխանությունների հետ՝ Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո»։
🔸 Պուտինը հայտարարել է նաև «Օրեշնիկ» նոր զենքի մասին, որը «հնարավոր չէ խոցել»։ Նա առաջարկել է հրթիռային «մենամարտ» անցկացնել Միացյալ Նահանգների հետ, ինչը ցույց կտա, թե ինչպես այն կարող է շրջանցել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ. «Թող բացահայտեն թիրախները Կիևում, կենտրոնացնեն հակաօդային պաշտպանությունը և հրթիռները, այնտեղ պաշտպանական համակարգերը, և մենք կհարվածենք»: |azatutyun.am|

Leave a Reply