Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Տիգրան Ավինյանը հիշեց…

📌 Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ հատուկ խմբերի համար տրանսպորտի սակագնի զեղչեր են գործելու, և կան խմբեր, որոնք առհասարակ ազատվելու են վճարելուց։ Հայկ Մարությանը ընդգծեց, որ 1 կամ 7 օրանոց տոմսի վրա զեղչերը չեն ազդում, դրանք գործում են 10 անգամանոց և ավելի մեծ փաթեթների վրա։
🗣 Մարությանը ներկայացրեց բրիտանական WYG ընկերության ուսումնասիրությունը, որում ասված է, որ այսօրվա ցանցում մարդկանց 94 %-ն առանց տեղփոխի են տեղաշարժվում, ինչը նշանակում է, որ բնակչության մեծ մասը տրանսպորտից օգտվում է օրական երկու անգամ, իսկ 6 տոկոսը՝ ավելի։ Ավինյանի խոսքով էլ՝ նշված ուսումնասիրությունը արվել է 2016 թ․ և այդտեղ խոսվում է գազելների ցանցի մասին։
📌 Մարությանը, անդրադառնալով այն հարցին, թե որտեղից պետք է վերցնեն սուբսիդավորման գումարները, ասաց, որ 2021 թ․-ին անշարժ գույքի գույքահարկը եղել է 6 մլրդ 475 մլն դրամ, իսկ շարժական գույքինը՝ 12,1 մլրդ դրամ։ 2024-ին գույքահարկն արդեն 13, 44 մլրդ դրամ է, իսկ շարժական գույքի համար՝ 13.2 մլրդ դրամ: Այսինքն տարբերությունը 7 մլրդ դրամ է: Ըստ Մարությանի՝ 2025 թ․-ին ավելի է հավաքվելու՝ 14.92 մլրդ, իսկ 2026 թ․-ին 20 մլրդ դրամ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *