Իլհամ Ալիևը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հա…

🇦🇲🇦🇿 Իլհամ Ալիևը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հայաստանի հետ։
🔸 Առաջինը վերաբերում է միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն,
🔸 երկրորդը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելուն։

🗣 «Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ այն, ինչ ես լսեցի և զգացի, այն էր, որ այդ երկու հոդվածները համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունվել նաև Հայաստանի կողմից»,- ասել է Ալիևը:
🇫🇷 Միաժամանակ Ալիևը նշել է, թե խաղաղության պայմանագիրը և Հայաստանի միաժամանակյա սպառազինումն անհամատեղելի են։ Ըստ նրա՝ Հայաստանին զինելու գործընթացը «ընթանում է յոթ մղոնանոց քայլերով». «Այն զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր սպառազինություն է: Այն գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար»։ |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *