⚖️ Հակակոռուպցիոն դատարանն ավելի քան մեկ տարվա քննությունից հետո այսօր ավարտեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով վկաների հարցաքննության փուլը։ Նա այն սպան է, որին մեղադրում են պատսպարված անձնակազմին մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման տալու մեջ՝ չնայած օդում հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքի առկայությանը։ Դատակոչված վերջին վկան 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար Արտյոմ Պողոսյանն էր, որը, սակայն, նախորդ տարվանից երկրում չէ։ Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը։
❗️ Ըստ Պողոսյանի՝ այն պահին, երբ Վերանյանը պատսպարված անձնակազմին հրամայել է նստել մեքենաները եւ շարունակել երթը, ԱԹՍ–ի ձայնը այլեւս լսելի չի եղել։ Մինչդեռ մի շարք վկաներ պնդել են, որ այդ պահին եւս ձայնը լսելի է եղել։
🗣«Հասնելով «Ուրալին»՝ տեսանք, որ այն այրվում է․․․ Զինվորները, բեռնախցիկի իրենց տեղերում նստած, այրվում էին, լսվում էր նրանց մոտ եղած փամփուշտների ճտճտացող ձայնը․․․ Զինվորի հայրը, գետնին չոքած, ձեռքերով խփում էր ոտքերին եւ գոռում»,– պատմել է վկան։
📎 Կարդալ ավելին

Ավարտվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով վկաների հարցաքննության փուլը
Leave a Reply