Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ից ՀՀ–ում սկսելու…

⚖️ Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ից ՀՀ–ում սկսելու է գործել մասնավոր մեղադրանքի վարույթը։
📌 Դա նշանակում է, որ այսուհետ օրենքով սահմանված մի խումբ հանցագործությունների բացահայտմամբ ոչ թե պետությունն է զբաղվելու՝ ի դեմս քննչական մարմինների, այլ մասնավոր անձը՝ ենթադրյալ տուժողը։ Այսինքն՝ քաղաքացին է ապացույցներ հավաքելու, ապա դատարանում փորձելու հիմնավորել իր իրավունքները խախտած անձի մեղքը։
🔸 Այդպիսի հանցանքներից են, օրինակ, գողությունը, խարդախությունը, անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին կամ ծանր վնաս հասցնելը եւ այլն։
🔗 Առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ Ինֆոքոմի նախկինում հրապարակած հոդվածում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *