▪️«Ժողովուրդ»․ ՔՊ-ում արդարադատության նոր նախարարի համար սահմանված պահանջները հանվել են, «պլանկան» իջեցվել է, որ թեկնածու գտնեն իրենց շրջապատից: «Ի սկզբանե հստակ է եղել, որ նոր նախարարը պետք է կին լինի, սակայն Դավոյանից հետո այս պահանջը հանվել է, իսկ Արմեն Խաչատրյանին մերժելուց հետո՝ ՔՊ-ում համարում են, որ պարտադիր չէ, որ նոր նախարարը կուսակցական լինի. ուստի չի բացառվում, որ նոր նախարարը ՔՊ անդամ չլինի»։
▪️«Հրապարակ»․ ՔՊ վարչության վերջին նիստից հետո ՔՊ-ում այլևս կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանը դեմոկրատիա է խաղում՝ առաջարկելով արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածություններ առաջադրել։
▪️«Հրապարակ»․ Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 40+10-հազարական դրամների մասին է։ Թերթի տեղեկություններով՝ կառավարությունը մտադիր չէ շարունակել ծրագիրը, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերի։ Իշխանությունը կանխատեսում է, թե ծրագրի ավարտից հետո ինչ դժգոհության ալիք է բարձրանալու, ուստի, ըստ թերթի կառավարության աղբյուրների՝ հրահանգել են մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին՝ ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ ռիսկերը կառավարելու նպատակով, ասենք` լոկալ աջակցություններ ցուցաբերել տեղերում։
▪️«Փաստ» թերթը դարձյալ անդրադառնում է 2018 թվականի իշխանափոխությունից հետո «իշխանությունների սրտի գործարար» Նարեկ Նալբանդյանի բիզնեսին, որն օրեցօր ծաղկում է: Նա նորանոր «դաշտեր» է մուտք գործում:
🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM |
vk |
dzen
Leave a Reply