🔎 Սիսակ Գաբրիելյանի՝ անհուսալի վարկերի մարման մասին պնդումը առնվազն 43,600 անձի մասով ճիշտ չէ
🔸 Դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատեց անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական խթանմանն ուղղված որոշումը, որով նախատեսվում է աջակցություն 218,000 անհուսալի վարկառու համարվող անձանց: Նրանցից 43,600-ն ունի ֆորմալ զբաղվածություն:
🔸 Ծրագրին մասնակցելու համար քաղաքացին պետք է լինի կամ դառնա գրանցված աշխատող: Որպես քաղաքացիների բողոքն ու իրավիճակը մեղմող հանգամանք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշել է. «Այս մարդիկ այսօր հարկ չեն վճարում, քանի որ չեն աշխատում, բայց միևնույն է, օգտվում են Ձեր վճարած հարկերից գոյացած բյուջեից: Հիմա պետությունն իրենց ասում է, գնա, աշխատիր, դարձիր օրինական հարկատու, վճարիր հարկեր»:
🔸 Աշխատող 43,600 անձանց 15 մլրդ 173 մլն դրամ տարեկան եկամտահարկը պետբյուջե գնալու և հանրությանը ծառայեցվելու փոխարեն պետք է ուղղվի սեփական անհուսալի վարկի մարմանը, ինչի արդյունքում այդ չափով կրճատվելու են պետբյուջե կատարվող մուտքերը:
📌 Պնդումը, թե աշխատող 43,600 անձանց վրա տարածելու պարագայում վերոնշյալ եկամտահարկի չափը կարող է փոփոխվել, կախված է աշխատավարձի չափից ու վարկի մարման ժամկետներից: Այսպիսով, այդուհանդերձ, վերջնարդյունքը մեկն է՝ այդ անձանց վարկերը մարվելու են պետբյուջեի հաշվին, հետևաբար, Սիսակ Գաբրիելյանի պնդումը, թե պետբյուջեի հաշվին չի իրականացվելու այս նախագիծը, առնվազն 43,600 անձի մասով ճիշտ չէ: |fip.am|
Կարդալ ավելին

Leave a Reply