Բաքուն խստորեն դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեկվա հայտարարութ…

🇦🇿🇺🇸 Բաքուն խստորեն դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երեկվա հայտարարությունը՝ այն որակելով կողմնակալ։
💬 «Ցավոք, Ադրբեջանի ներքին գործերին ԱՄՆ պետքարտուղարության միջամտության պատճառով վերջին 4 տարիները համարում ենք կորած ադրբեջանամերիկյան հարաբերությունների համար, որոնք հայտնի էին բարեկամությամբ և համագործակցությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ նշելով, թե Ադրբեջանում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վերաբերյալ «Բլինքենի երկակի ստանդարտների քաղաքականությունը կաթվածահար է արել ԱՄՆ-ի քաղաքականությունն ամբողջ Հարավային Կովկասում»։
📍 Նշենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Բաքվին անհապաղ ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք գործիչների և լրագրողների՝ նշելով, որ խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող ճնշումներով:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *