🚕 Օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հրազդանի կիրճում, նրանք բողոքում են գործող պայմաններից ու սակագներից:
🗣 Տաքսիստներից մեկը ներկայացրեց իրենց պահանջները՝ նշելով. «Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն, առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը 170-ից դարձել է 220 դրամ: Ոչ մի վերահսկողություն չկա, օպերատորն ասում է՝ պահանջարկը կա, տարիֆը բարձրանում է: Ո՞վ է վերսհսկում՝ այդ պահանջարկը կա, թե չկա, ինչքանով կա եւ որքանով է համապատասխանում այն ալգորիթմին, որը ինքը հիմքում դրել է:
🔸 Արգելեք բաղադրիչները, որոնք չեք կարող վերահսկել, փոխարենը ողջամիտ սակագներ սահմանեք՝ ողջամիտ բաղադրիչներով: Ի՞նչ է նշանակում րոպեն 20 դրամ: Էս քաղաքում չի կարող րոպեն 20 դրամ լինել: Ես չպետք է սուպերմարկետի դիմաց պատվիրատուին 40 րոպե սպասեմ, ինչ է, թե 1000 դրամ փող աշխատեմ, որից 200 դրամն էլ միջնորդավճար տամ: Սպասելաժամանակը ճոխություն է, եթե պատվիրատուն ուզում է, որ վարորդն իրեն սպասի, ուրեմն այդ մարդը վճարունակ է, դրան համապատասխան գին է պետք», – նշեց վարորդներից մեկը: |news.am|

Leave a Reply